Միջոցառումներ
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին:
Լոռվա չքնաղ բնությունն այդ օրերին կարծես ավարտում էր իր գարնանային համայնապատկերի հարդարումը և արևոտ, մեղմ, թարմ ու սթափեցնող օդով դիմավորեց տարածաշրջանի բուժհիմնարկներից մարզկենտրոնի մշակույթի նորակառույց տան առջև ստվարացող բազմությանը:
Մարզի ղեկավարությունը, հանրապետության առողջապահության նախարարության, բուժաշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության, Լոռու մարզային բուժհաստատությունների տնօրենների, արդեն բազմամյա և երիտասարդ մասնագետների սրտառուչ, անկաշկանդ հանդիպումները, շնորհավորանքներն ու ժպտադեմ տրամադրությունը փոխադրվեցին դահլիճ: Բեմահարթակից բացման խոսքին նախորդող «Հորովել» համույթի երիտասարդական եռանդով ուրախ պարը ոչ սովորական սցենարով կազմված տոնական հանդիսության սկիզբն էր ավետում:
Առաջին խոսքը, որ տրվեց Գուգարքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանին` բուժաշխատողին ուղղված ջերմ, հայրական, հակիրճ, բայց բովանդակալից ուղերձ էր Աստծո կամակատար` ազնվագույն մասնագիտության կրողներին հագեցած խորհուրդներով, մաղթանքներով և օրհնությամբ:
Չդադարող ծափահարությունների ներքո իրար ընդմիջող շնորհավորանքները, պարգևատրումներն ու գեղարվեստական ինտերմեդիաները լրացնում էին պետական պաշտոնականության և զգայականի միջև նման դեպքերում սովորաբար առկա անջրպետը, երևույթի հանդիսավորությունը վերածելով տոնակատարության:
Այս տոնական տրամադրության պայմաններում Լոռու մարզպետ Ս. Քոչարյանի ողջույնի խոսքն ավարտվեց մարզպետարանի որոշմամբ սահմանված «2011թ. լավագույն բուժաշխատող» մրցանակաբաշխության հաղթող 6 ասպետներին կոչումներ շնորհելու արարողությամբ:
Մարզային առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս. Լամբարյանը վարչության շնորհակալագրեր հանձնեց առաջատար 20 բուժաշխատողների, իսկ մարզպետարանի պարգևատրումների ցուցակը, գեղարվեստական ընդմիջումներով, ներկայացրեց մարզպետի տեղակալը (հանձնվեցին 44 պատվոգրեր և շնորհակալագրեր):
ՀՀ առողջապահության նախարարի անունից ուղերձով հանդես եկավ փոխնախարար Տ. Սահակյանը, իրենց գործունեությամբ աչքի ընկնող վաստակաշատ բուժաշխատողներին հանձնելով նախարարության շնորհակալագրերը: ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գ. Արմաղանովան, նշելով բուժաշխատողներրի շահերի պաշտպանության կարևորությունը, մարզային բուժաշխատողների երեք արհկոմների ղեկավարների պարգևատրեց հանրապետական խորհրդի պատվոգրերով և հուշանվերներով:
Միջոցառման եզրափակիչ ակորդը արհմիութենական երկարամյա գործիչ, Լոռու մարզի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Արշակ Վարդանյանի` այս միջոցառման հիմնական սցենարիստի և կազմակերպողի, սրտի խոսքն էր իր գործընկերներին` բոլոր նրանց, ովքեր կրում են այս դժվարին, պատասխանատու, մարդասիրական մասնագիտությունը:
Լոռու մարզի ղեկավարության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, բուժաշխատողների հանրապետական և Լոռու մարզային առողջապահական կազմակերպությունների համատեղ ջանքերը հուշեր արթնացնելու առիթ տվեցին` այսօր օգնության, գնահատանքի, հարգանքի բարոյական նեցուկի կարիք զգացող բուժաշխատողներին: Հունիսի 21-ը Վանաձորում իսկական տոն էր, վաղուց մոռացված տոնակատարություն, որ եկել էր թեթևացնելու հոգեբանական, տնտեսական ու դեռ չլուծված կնճռոտ հարցերի լուծմանը սպասող բուժաշխատողների մտահոգությունները, հավատ, վստահություն և լավատեսություն մաղթելու նրանց` իրենց անձնուրաց մասնագիտության արդարացի ու արժանավայել գնահատականը լսելու, տեսնելու և շնորհակալության զգացումով լցվելու համար: Այսպես պետք է լինի միշտ և ամենուր:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն